Encyclopaedia Mundi - Escudo

ARMENIA AETERNA

«Armenia Aeterna»-ն հիմնարար աշխատանք է հավանաբար աշխարհում ամենահին երկրի ծագման և պատմական զարգացման մասին։Դարերի պատմություն՝ քառասունմեկ կարևոր փաստաթղթերում, որոնք ներկայացնում են հայերի անխոնջ պայքարը գոյատևման համար, մի երկրում, որի մշակույթը հիասքանչ է՝ չնայած մշտական հարձակումների և ողբերգական իրադարձությունների միջով անցնելուն։

 

«Armenia Aeterna»-ն պատմիչներ՝ պրոֆեսոր Ջուստո Թրաինայի (Սորբոնի համալսարան) եւ պրոֆեսոր Ալդո Ֆեռարի (Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարան), դոկտոր Իմմակոլատա Էրամոյի (Բարիի «Ալդո Մորո» համալսարան) եւ դոկտոր Պաոլո Լուկայի (Վենետիկի «Կա Ֆոսկարի» համալսարան) աջակցությամբ, մի քանի տարիների հետազոտությունների եւ աշխատանքների արդյունք է : Այս աշխատանքի արդյունքը քառասունմեկ փաստաթղթերի բացահայտումն ու ընտրությունն է, որոնք ընդգրկված են այս եզակի և անկրկնելի հրատարակության 991 համարակալված և նոտարապես հաստատված  սահմանափակ օրինակներում, ինչպես նաև հատուկ հրատարակության սահմանափակ 25 օրինակներում՝ պատրաստված թանկարժեք մետաղներից։

 

Հետազոտությունը իրականացվել է ավելի քան քսան արխիվներում, որոնք գտնվում են Հայաստանում, Ֆրանսիայում, Իտալիայում, ԽՍՀՄ-ում, ԱՄՆ-ում, Իսրայելում եւ այլ երկրներում: Այս հիմնարար աշխատանքը մեզ ցույց է տալիս այս երկրի պատմական ճանապարհը, որն ընդգրկված է մարդկության ծագման մեջ, պատմություն, որը նշում է բնակիչների՝ թշնամական եւ բարդ միջավայրին հարմարվելու ունակությունը, հարեւան պետությունների`ճնշող քաղաքական ուժի հետ մշտապես պայքարելու հատկությունը՝ առանց երբեւէ հրաժարվելու իր քաղաքական, կրոնական եւ վարչական անկախությունից:

  • ԹՎԱՅՆԱՑՈՒՄ

    Մենք օգտագործում ենք լուսանկարչական թվայնացման առավել նորարարական մեթոդներ, որոնց միջոցով բնօրինակ փաստաթղթերը տեսածրվում են առավելագույն կետայնությամբ դրանց հետագա մշակման և վերարտադրության համար տպագրելուց առաջ:

  • ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՏՊԱԳՐՈՒԹՅՈՒՆ

    Այս տպագրական գործընթացը կատարվում է ստոխաստիկ ռաստրով, նախ ընտրելով մագաղաթը (թղթի տեսակ), ապա սկսելով ջերմադրոշման գործընթացը, այնուհետև՝ լազերային կտրումը եւ մագաղաթի հնեցումը։

  • ՄԱՆԻՊՈՒԼՅԱՑԻԱ ԵՎ ԿԱԶՄԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

    Այս գործընթացը վերջին քայլն է եւ բաղկացած է նմուշի կազմարարությունից: Այս քայլը կատարվում է արհեստավորական գործընթացներով, որոնք գալիս են միջնադարից, որի միջոցով կարվում են կազմարարական հաստոցի վրա նմուշ առ նմուշ:

    • Encyclopaedia Mundi - libro de estudios Armenia Aeterna
    • Encyclopaedia Mundi - libro de estudios Armenia Aeterna
    • Encyclopaedia Mundi - libro de estudios Armenia Aeterna
    • Encyclopaedia Mundi - libro de estudios Armenia Aeterna

    ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԻՐՔ

    Յուրաքանչյուր աշխատանքը ուղեկցվում է ուսումնասիրության գրքով, որտեղ նշված փաստաթղթերը կրկօրինակվում եւ բացատրվում են պատմաբանների կողմից։ Այդ ամենը կազմակերպված է ժամանակագրության կարգով:

  • ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ

    • Compuesta por 40 documentos capitales reproducidos como los documentos originales.
    • Աշխատանքի չափսերը՝ 50 սմ x 40 սմ x 15 սմ։
    • Կազմը՝ փայտե տախտակի վրա ամրացված գառան կաշի և մագաղաթ:
    • Ձեռքով կատարվող պատրաստում և մանիպուլյացիա, ինչպես նաև փաստաթղթերի հնեցում։
    • Եզակի և անկրկնելի հրատարակության 991 նոտարապես հաստատված սահմանափակ օրինակ, ինչպես նաև հատուկ հրատարակության սահմանափակ 25 օրինակ՝ պատրաստված թանկարժեք մետաղներից։
  • ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

    Աշխարհի քսանից ավել արխիվներ համագործակցում են այս աշխատանքի հրատարակման գործընթացում։

    • Archives municipales Montpellier
    • Archivio Segreto Vaticano
    • Biblioteca Apostolica Vaticana
    • Biblioteca Medicea Laurenziana
    • Bibliothèque Municipale à Autun
    • Biblioteca Nacional de España
    • Biblioteca Nazionale Marciana
    • Biliothèque Nationale de France
    • British Library
    • Central Archives of Historical Records in Warsaw
    • Fundamental Scientific Library of NASRA
    • History Museum of Armenia
    • Library of Congress
    • Matenadaran
    • Montpellier Archives Municipales
  • ՊԱՏՄԱԲԱՆՆԵՐ

    Հետազոտության, ուսումնասիրության, կրկնօրինակման եւ խմբագրման աշխատանքներին մասնակցել են՝

    • Prof. Giusto Traina
      Հռոմեական պատմության պրոֆեսոր Փարիզի Սորբոնի համալսարանում եւ Ֆրանսիայի համալսարանական ինստիտուտի ավագ անդամ։ Մասնագիտացած է հին Հայաստանի թեմայում:
    • Prof. Aldo Ferrari
      Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանի պրոֆեսոր, Միլանի միջազգային քաղաքական հետազոտությունների ինստիտուտի Ռուսաստանի, Կովկասի եւ Կենտրոնական Ասիայի ծրագրի տնօրեն: Մասնագիտացած ժամանակակից Հայաստանում եւ Ռուսաստանում:
    • Dra. Immacolata Eramo
      Դասական բանասիրության դոկտոր։ Գիտական աշխատող Բարիի համալսարանում։
    • Dr. Paolo Luca
      Արեւելագիտության դոկտոր: Գիտական աշխատող Վենետիկի Կա Ֆոսկարի համալսարանում։
Encyclopaedia Mundi - Armenia Aeterna libro