Ֆաքսիմիլային գիրքը ամենայն ճշգրտությամբ և մանրակրկիտ կատարված կոնկրետ հատորի վերարտադրություն է։ Ի տարբերություն անաստասիստական օրինակների՝ ֆաքսիմիլները չեն վերարտադրում միայն տեքստը, այլ նաեւ գրքի բոլոր նյութական հատկությունները, որպես օբյեկտ, ինչպես օրինակ էջերի չափը, թերթերի գրամը, զարդերի գունային գամման, կազմարարման նյութերը եւ թանկարժեք տարրերը, դրանք գրեթե նույնականացնելու համար: Սա ենթադրում է կրկնօրինակել ընդօրինակել նաև գրքի բոլոր անտեսանելի թերությունները (փայտի որդերին, խոնավության և օգտագործման հետքերը, կեղտը, կորած մասերը), որոնք ներկայացնում են բոլոր իմաստներով, իրենց պատմության հետքերը: Հատորի կազմը կատարվում է ավանդական միջոգով՝օգտագործելով բնօրինակին նման նյութեր, նրա կրկնօրինակը ստեղծելու համար։ Միայն այն դեպքում, երբ այդ բոլոր պահանջները բավարարվում են, կարելի է խոսել ֆաքսիմիլային տպագրության մասին եւ ոչ թե բուն բնօրինակի վերարտադրության այլ ձեւերի մասին, ինչպիսին է անաստատիկ հրատարակությունը:
Համարյա բոլոր դեպքերում վերարտադրված գրքերը ձեռագրիր են, հիմնականում նրանք, որոնք զարդարված են ինչպես միջնադարյան կամ Վերածննդի մանրանկարչությամբ նկարված ձեռագրերը:
Ֆաքսիմալը ուղեկցվում է մեկնաբանությունների ձեռնարկով, որը պարունակում է պատմական և գեղարվեստական ուսումնասիրություններ վերարտադրվող հատորի մասին եւ որոշ դեպքերում նաեւ գրքի տեքստի թարգմանություն: Խմբագիրը նաեւ պարտավորվում է երաշխավորել ոչ միայն ֆաքսիմալի ամբողջականությունը եւ դրա համապատասխանությունը բնօրինակին, այլ նաեւ հավաստում է սահմանափակ տպաքանակը (հազարից պակաս օրինակ, բացառիկ եւ առսնց վերատպման հնարավորության) եւ յուրաքանչյուր հատորի օրինակների քանակը:
Գրեթե բնօրինակի ստեղծման փուլերը զուգակցում են ձեռքի աշխատանքները, միջնադարյան ժամանակի ընդօրինակողների ու սրբագրիչների կողմից օգտագործվող պրակտիկաներն ու նոր տեխնոլոգիաներից բխող այլ տեխնիկաներ:
Բարձր ճշգրտության տեսախցիկով ստանում են ձեռագրի պատկերները։ Նկարները տպվում են ծայահեղ զգայունությամբ լուսանկարչական սալերի վրա, ինչը թույլ է տալիս ճանաչել բոլոր գույների երանգները, որոնք ներկա են բնօրինակի էջերին։ Լուսանկարները կարելի է ստանալ նաև թվային տեսախցիկներով, հետագա գործընթացից խուսափելու համար։
Սալիկները դրվում են գլանաձև սեսածրիչի վրա, որը նույնականացնում է պատկերի գույները և դրանք համադրում է չորս հիմնական գույներին (մանուշակագույն, երկնագույն, դեղին ու սև)։ Այս գործընթացում կատարվում են առաջին գունային ճշգրտումները համակարգչի օգնությամբ, որը համապասխանեցնում է գունային երանգները նախապես որոշված չափորոշիչներին։ Առաջին տպագրությունը, ինչպես ամբողջ արտադրության ընթացքում, կատարվում է ձեռքով արտադրված թղթի վրա, որը վերարտադրում է մագաղաթի կազմվածքը:
ֆաքսիմալը լինի ամենահավատարիմը բնօրինակ փաստաթղթին, հակադրվում են տպագրության արդյունքները և սկզբնական կոդեքսը 5500 աստիճան Կելվին լույսի սեղանի վրա։ Բոլոր գույների և բազային թղթի բոլոր նրբությունները ենթարկվում են մանրակրկիտ համեմատության, նույնիսկ հաշվի առնելով հնարավոր թերությունները կամ ժամանակի անցման հետեւանքով առաջացած վնասվածքները:
Ֆաքսիմիլային փաստաթղթերի տպագրության համար ընտրվում են վերջնական ֆոտոլիտներ, որոնք մեծամասնաբար նման են բնօրինակ գունանյութերին։ Էջերը ունեն ութ, 16 կամ ավել էջանոց գրքույքներ։ Որոշ փաստաթղթեր տպագրվում են հետագայում դրանք վերջնական գրքին ձեռքով ավելացնելու համար։
Մետաղյա ներկերով նկարազարդ գրքերում, ինպիսին են հին կազմով ձեռագրերը և այլ գրքերը, օգտագործվում են տրաֆարետային տպագրությունը և փորագրությունը։ Հնագույն ձեռագրերի մանրանկարները զարդարում էին հեղուկ ոսկով, ոսկե պիգմենտներով, թերթոսկով եւ ողորկված ոսկով: Այս զարդերի վերարտադրման համար օգտագործվում է պղնձե թիթեղ, որի վրա ուռուցիկ վերարտադրվում են այն հատվածները, որտեղ դրվագազարդված են մետաղները: Թիթեղի եւ էջի միջեւ կիրառվում է ոսկու կամ արծաթի բարակ թերթ, որը ճնշում եւ ջերմություն ստանալուց հետո, կպնում է թղթին:
Այս գործընթացը լիովին ձեռքի աշխատանք է, ինպես միջնադարում: Ձեռքով ծալված ներդրուկները դասավորվում են, ամրացվում են տպագրահաստոցում և փռվում են կազմարարական հաստոցի վրա և ձեռքով կարվում են։ Կազմարարությունը պետք է նման լինի հիմնական փաստաթղթի կազմին։